Փետրվարի 11-ին` ժամը 07:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 39 հասցեի մոտակայքում գտնվող վագոն-տնակից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վագոն-տնակում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:22-ին, մարվել՝ 08:58-ին: