Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելը մնում է անփոփոխ առաջնահերթություն ոչ միայն ԱՄՆ վարչակազմի, այլև անձամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, ինչի մասին են վկայում այդ հարցերի շուրջ նրա անմիջական շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակելու է կենտրոնանալ այդ խնդրի վրա:
«Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիան և միակողմանիությունը խարխլեցին ջանքերի մի շարք ուղղություններ, խարխլեցին Մինսկի խմբի ձևաչափով արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ»,- ասել է Պատելը:
Դիվանագետն ընդգծել է՝ ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղությանն աջակցելուն ուղղված փոխգործակցությանը ցանկացած ուղղությամբ՝ երկկողմ ձևաչաձով, Եվրամիության մեխանիզմների միջոցով կամ ԵԱՀԿ-ի միջոցով: