Ուկրաինան երկու տարվա ընթացքում կկարողանա դառնալ Եվրամիության լիիրավ անդամ՝ հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
«Որոշ երկրների առաջնորդներ կարծում են, թե Ուկրաինային 10 տարի է պետք ԵՄ անդամ դառնալու համար: Սակայն մենք կարծում ենք, որ դա 2 տարում էլ կանենք: Մեզ նաև անվտանգության երաշխիքներ են հարկավոր»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը լավագույն երաշխիքը կլինի Կիևի համար: «Պատերազմում հաղթանակից հետո կլինենք Դաշինքում»,- համոզմունք է հայտնել Ուկրաինայի նախագահը։