Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին և ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին:
«Ես միշտ հիշելու եմ Հայաստանի ժողովրդի ցուցաբերած մեծահոգությունը՝ օգնելու մեղմել մեր ժողովրդի տառապանքները Թուրքիայի երկրաշարժից տուժած տարածաշրջանում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Քըլըչը:
Նա նաև տեղեկացրել է, որ բացի 28 հոգանոց անձնակազմից և տեխնիկական սարքավորումներից՝ երկրաշարժից անմիջապես հետո 5 բեռնատար՝ 100 տոննա պարենամթերքով, դեղորայքով, ջրով և շտապ օգնության այլ փաթեթներով ուղևորվել են Ադըյաման: