Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն հայտարարել է, որ իր երկիրը և հարևան Շվեդիան հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կմասնակցեն արդեն որպես դաշինքի լիիրավ անդամներ։
Նախագահի համոզմամբ՝ ՆԱՏՕ-ի 28 երկրներ, որոնք արդեն վավերացրել են Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտը, հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը։ Այժմ վերջնական որոշումը պետք է կայացնի Թուրքիայի նախագահ Էրդողանը։
«Չեմ կարծում, թե Էրդողանը կնահանջի հանրային կարծիքի ճնշման առաջ։ Ինչ-որ բան տեղից կարող է շարժվել միայն, եթե առաջընթաց արձանագրվի ԱՄՆ-Թուրքիա երկկողմ բանակցություններում»,- նշել է Ֆինլանդիայի նախագահը։