Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ ժամանել է Հայաստան, գնացել մինչև Լաչինի միջանցքի մուտքը:
«Այդ միակ ճանապարհը դեպի Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կողմից արդեն երկու ամիս արգելափակված է։ Այստեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա 120 000 խաղաղ հայեր ապրում են աշխարհից կտրված՝ զրկված ամեն ինչից»,- նշել է եվրապատգամավորը։
Նա ընդգծել է՝ Եվրոպան պետք է գործողություններ ձեռնարկի:
«Մենք իրավունք չունենք հայ ժողովրդին մենակ թողնել էթնիկ զտումների նոր սպառնալիքի առջև: Իրականում այստեղ վտանգվում է նաև մեր երկրների անվտանգությունը»,- հավելել է պատգամավորը: