Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը տեսանյութ է հրապարակել և գրել, որ հայ փրկարարները Ադըյամանում Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության խմբի հետ փլատակներից դուրս են բերել ողջ մնացած 8 տարեկան աղջիկ երեխայի։
«Համերաշխությունը կյանքեր է փրկում»,- եզրափակել է գրառումը Փայլանը: