ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից «Լուրեր»-ին հայտնեցին, որ այսօր Երևանի կենտրոնում «Համմեր»-ի վարորդի մեքենայի հարվածից տուժած ոստիկանը դիմել է բուժօգնության. վերջինս լուրջ վնասվածքներ չունի:
Հիշեցնենք, որ այսօր ուշ երեկոյան Երևանի կենտրոնում «Համմեր»-ի վարորդը մեքենան վարել է քաղաքացիների ու ոստիկանների ուղղությամբ. նրա ինքնությունը ճշտվել է: