ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունն արձագանքել է Լաչինի միջանցքի շրջափակման ու հայ-ադրբեջանական հարաբերություններին:
«ԵՄ-ի հետ համատեղ`Ֆրանսիան կշարունակի իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության զարգացման ջանքերում, այդ թվում` ԵԱՀԿ շրջանակներում։ Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին վերականգնել անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից արգելափակված Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը»,- գրված է ներկայացուցչության Թվիթերի միկրոբլոգում։