Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Հայկ Մարգարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության հետ այցելել է Ղազախստան՝ մասնակցելու Digital Almaty 2023 ֆորումին:
Հայկ Մարգարյանը ելույթ է ունեցել «ԵԱՏՄ երկրներում ինովացիոն զարգացման պետական խթանում» պանելային քննարկման ժամանակ, որտեղ խոսել է Ինովացիայի և ձեռներեցության ազգային կենտրոնի նոր մոդելի մասին՝ տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակ ստեղծելու և Հայաստանում ձեռներեցության պետական աջակցության ծրագրի իրականացման մասին։
Նաև ֆորումի ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր QazInnovations Ինովացիոն զարգացման ազգային գործակալության և Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի միջև՝ զարգացնելու Հայաստանի և Ղազախստանի ձեռներեցների համագործակցությունը նորարարությունների, գիտության և բիզնեսի ոլորտներում և հեշտացնելու գիտական կազմակերպությունների կանոնավոր կապերի հաստատումը:
Հայկ Մարգարյանի ելույթի տեսագրությունը՝ 6 ժամ 53 րոպեից: