Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցի ընթացքում Կոտայքի մարզում գործունեություն իրականացնող «Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ-ում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք։
Ջրօգտագործում իրականացնելու նպատակով առանց համապատասխան փաստաթղթերի խորքային հորի ապօրինի հորատման աշխատանքներն անհապաղ կասեցվել են:
Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։