Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փոփոխություններով նախատեսվում է ներդնել ոլորտում մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ:
Հայաստանում այսօր գործում են երաժշտական արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության 240 դպրոց և կենտրոն, որից 50-ը՝ Երևանում, 190-ը` մարզերում: Գործում է նաև 174 սպորտային կազմակերպություն, ոլորտներում շահառու երեխաների թիվը շուրջ 100 հազար է:
5099 ուսուցիչ դասավանդում է երաժշտական արվեստի, գեղարվեստի դպրոցներում, ստեղծագործական կենտրոններում, սպորտային կազմակերպություններում` 2100-ից ավելի մարզիչ-մանկավարժ:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ տարիներով նրանց վարձատրության չափը չի փոխվել:
Նախագծով ոլորտում աշխատող մանկավարժներին հնարավորություն կընձեռվի մասնակցելու ատեստավորման, իսկ արդյունքում նրանք կստանան հավելավճար պետական բյուջեից: