Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախաձեռնությունը միտված է ձերբակալված անձանց պահելու վայրերի շենքային պայմանների ստանդարտավորմանը: Այս վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները պետք է սահմանվեն Կառավարության որոշմամբ:
Սա, ըստ նախագծի, թույլ կտա ավելի դետալային կերպով անդրադառնալ խնդիրներին: