Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է և մոտեցել է 20000-ի, մինչ այժմ մահացել է 19388 մարդ, ավելի քան 77000-ը վիրավորվել են։ Այդ մասին հայտնել է նախագահ Էրդողանը Մալաթիայում ելույթի ընթացքում։
Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ, հաշվի առնելով այլ երկրների փրկարարների օգնությունը, աղետի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 141 հազար մարդ։ Երկրաշարժից հետո Թուրքիան ընդունել է 95 երկրի օգնության առաջարկ։ Արդյունքում որոնողափրկարարական աշխատանքներին միացել է 6,5 հազար օտարերկրյա փրկարար։
Ըստ վերջին տեղեկությունների՝ Սիրիայում մահացել է 3377 մարդ, 2000-ից ավելին վիրավորվել է: Այսպիսով՝ ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը երկու երկրում անցել է 23000-ի սահմանը: