Խոր կսկիծով ընդունեցինք Սիրիայի եղբայր ժողովրդին պատուհասած ավերիչ երկրաշարժի լուրը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այս աղետը և ցավը մեզ ծանոթ են, մենք կրում ենք դրա հետքը մինչ օրս։
ՀՀ Ազգային ժողովի և իմ անունից, ընդունեք խնդրեմ, մեր անկեղծ ցավակցությունն ու եղբայրական զորակցությունը։
Վստահ եմ, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը կարճ ժամկետում կկարողանա հաղթահարել աղետի հասցրած վնասները»,- գրել է նա։