Թուրքիայի իշխանությունների արձագանքը երկրի հարավում տեղի ունեցած հզոր երկրաշարժերին այնքան արագ չէ, որքան կառավարությունը կցանկանար, որ լինի, ուրբաթ հայտարարել է նախագահ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ երկրում զոհերի թիվը հասել է 18991-ի:
Ելույթ ունենալով Ադըյամանում՝ Էրդողանն ասել է, որ երկրաշարժից տուժած նահանգներում շատացել են գողության դեպքերը, մարդիկ թալանում են շուկաներն ու հարձակվում ձեռնարկությունների վրա: Նա համոզված է, որ աղետի գոտում հայտարարված արտակարգ դրությունը թույլ կտա պետությանը կիրառել անհրաժեշտ միջոցառումներ: