Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են՝ փետրվարի 9-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել հիմնարկի երկու տեղամասերի միջև ընկած տարածքը, ինչի արդյունքում խցերի պատուհանների տակ հայտնաբերվել է կպչուն, սև ժապավենով փաթեթավորված կասկածելի փաթեթ։
Փաթեթում առկա են եղել 8 առանձնացված փաթեթներ՝ տարբեր թմրանյութերին նմանվող զանգվածներով․ կոկային տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ զանգված՝ 1․28 գրամ քաշով, հաշիշի յուղի նմանվող կասկածելի զանգված՝ 1․53 գրամ քաշով, հերոին տեսակի թմրանյութին նմանվող զանգվածով լցված 2 փաթեթ՝ ընդհանուրը 4․05 գրամ քաշով, ափիոն տեսակի թմրանյութին նմանվող զանգված՝ 1․73 գրամ քաշով, և մարիխուանա տեսակի թմրանյութին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ՝ 3 տարբեր փաթեթներում՝ ընդհանուրը 55․2 գրամ քաշով։ Զննությամբ հայտնաբերվել են նաև էլեկտրոնային կրակայրիչ և կոտրված սրվակ՝ լցված էլեկտրոնային ծխախոտի համար նախատեսված յուղի նմանվող զանգվածով։