Հանրապետության տարածքում փետրվարի 10-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ։ Փետրվարի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի ևս 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում փետրվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։