Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 8-9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության` 6, մարմնական վնասվածք պատճառելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ընտանեկան բռնության՝ 4-ական, խուլիգանության՝ 3, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու և փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի ծառահատման, փաստաթղթի կեղծիքի, պոռնկագրական նյութեր տարածելու, խոշտանգման, թմրանյութի իրացման, սառը զենքի հայտնաբերման ու փողերի լվացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: