ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 9-ին ընդունել է Հայաստանում EDB (Եվրասիական զարգացման բանկի) ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱԶԲ-ի կողմից իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերը։ Արմեն Մելկիկյանը նշել է, որ ԵԱԶԲ-ն նպատակ ունի ավելացնել Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալները։
Ընդգծելով ԵԱԶԲ-ի հետ համագործակցության առկա մեծ ներուժը՝ Վահան Քերոբյանն անդրադարձել է այն նոր նախագծերին, որոնք կարող են հետաքրքիր լինել միջազգային այս ֆինանսական կազմակերպությանը։
Քննարկվել է նաև Վերին Լարսում լոգիստիկ կենտրոնի ստեղծման հնարավորությունը, որը Հայաստանի համար ունի ռազմավարական մեծ նշանակություն։ Անդրադարձ է կատարվել Եվրասիական կոնգրեսին, որը տեղի կունենա ընթացիկ տարվա հունիս ամսին ՌԴ Սոչի քաղաքում։