Շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու, արտանետվող գազերի քանակը կրճատելու և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործումը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը վարում է էլեկտրամոբիլների զարգացմանն ուղղված քաղաքականություն, այդ թվում՝ շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների մասով։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են՝ 2022 թվականին մեր երկիր է ներկրվել 2663 էլեկտրական տրանսպորտային միջոց։
-
2021 թվականին՝ 1898 տ/մ.
-
2020 թվականին՝ 358 տ/մ.
-
2019 թվականին՝ 145 տ/մ: