«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային, ոչ կառավարական կազմակերպության՝ կոռուպցիայի ընկալման 2022 թ․ համաթիվը Կառավարության նիստի առանցքային թեման էր:
Ըստ այդ համաթվի՝ Հայաստանըմ կորցնելով 3 միավոր, հայտնվել է 63-րդ տեղում՝ նախորդ տարվա 58-ի փոխարեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ է համարել միջազգային հակակոռուպցիոն զեկույցի համաթվում Հայաստանի նահանջը, նշել, որ իրավիճակը պետք է ուսումնասիրել և առաջընթացի համար ձեռնարկել լրացուցիչ քայլեր:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: