Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կանանց զինվորական ծառայության անցնելու հնարավորություն տվող նախագծի մասին:
«Մենք հնարավորություն ենք տալու, որ կանայք կամավորության հիմունքներով 6 ամիս ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո «Պաշտպան հայրենյաց»-ի տրամաբանությամբ կարող են անցնել ավելի երկարաժամկետ պայմանագրային զինծառայության»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշեց, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել:
«Ամեն ինչ կանենք, որ ձմեռային զորակոչին հասցնենք»,- ասաց նախարարը: