Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման հարցը քննարկվում է՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Նա շեշտել է՝ Մոսկվան չի հրաժարվել այդ գաղափարից։
«Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել այն ռեսուրսները, որոնք ունենք՝ հանդիպման անցկացման վայրերի և ձևաչափի առումով: Նպատակը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում կայունացման հասնելն է»,- հավելել է Ռյաբկովը։