Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այսօր ժամանել է Բրյուսել՝ հանդիպելու Եվրամիության ղեկավարների հետ: ԵՄ գագաթնաժողովում Զելենսկին կոչ է արել Կիևին մարտական ինքնաթիռներ, ժամանակակից տանկեր, հեռահար հրթիռներ տրամադրել: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մատակարարումները սկսել, նախքան Ռուսաստանը կկարողանա վերադասավորել ուժերը նոր գրոհների համար:
Զելենսկին Եվրամիությանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի միջուկային արդյունաբերության, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի արտադրողների և ՏՏ ոլորտի դեմ:
Ավելի վաղ Զելենսկին այցելել էր Լոնդոն և Փարիզ, հանդիպել վարչապետ Ռիշի Սունակի, նախագահ Էմանուել Մակրոնի և կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: