Երևանի պոլիկլինիկաներում նախատեսվում են աշխատանքի վերակազմակերպում և պայմանների բարելավում՝ հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Փոփոխությունները քննարկելու նպատակով առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության և ԱՆ պետական առողջապահական գործակալության պատասխանատուները հանդիպել են Երևանի պոլիկլինիկաների տնօրենների հետ:
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ներկայացրել է պոլիկլինիկաներում աշխատաժամանակը փոփոխելու, հերթապահություններ սահմանելու, ինչպես նաև առաջնային օղակի բուժաշխատողների վարձատրության նոր` բոնուսային համակարգ ներդնելու մոտեցումները:
Անդրադարձ է եղել պոլիկլինիկաներում էլեկտրոնային առողջապահության համակարգի աշխատանքին, ինչպես նաև «Արմեդի» միջոցով անձի ֆունկցիոնալության գնահատման նոր ստեղծված համակարգին:
Նշվել է, որ պոլիկլինիկաներում նախատեսվող բարեփոխումների արդյունքում մատուցվող առողջապահական ծառայությունների ծավալը կմեծանա: