Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 10-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Դալար բնակավայրում իրականացվելու է գործնական վարժանք «Օդային տագնապի դեպքում տարհանում և պատսպարում» թեմայով: Գործարկվելու է բնակավայրում առկա էլեկտրական շչակը: