Կառավարությունից հետո՝ ճեպազրույցի ընթացքում, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակին:
«Նորմալ առողջական վիճակում են: Բուժման պրոցեսը բարեհաջող է ընթանում: Արդեն նշել եմ, որ լավացման պրոցեսը բավականին երկար է: Մի քանի էտապներով պետք է իրականացվեն վիրահատական, հետո՝ կոսմետիկ վիրահատական միջոցառումներ»,- ասաց Ավանեսյանը: