Ազգային ժողովը համաձայնություն տվեց ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը:
ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 68-ը:
Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 67, դեմ՝ 0:
Ըստ դատախազության՝ 2016 թվականին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը ՊՊԾ գործով մեղադրյալ, Հաց բերող անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն է տվել:
Թեև Արթուր Սարգսյանի հիվանդությունը պատիժը կրելուն խոչընդոտող հանգամանք է եղել, Չարչյանի տված եզրակացության համաձայն՝ չի ունեցել ծանր պրոգրեսիվ ընթացք և չի դասվել Կառավարության որոշմամբ սահմանված ծանր հիվանդությունների շարքին:
Արթուր Սարգսյանը մահացել է կալանքի ընթացքում՝ 2017 թվականին: