Առաջիկա շաբաթները Ուկրաինայի համար որոշիչ կլինեն. Եվրամիությունը պետք է առավելագույն օգնություն ցուցաբերի Կիևին։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Միշելի խոսքով՝ այդ օգնությունը պետք է լինի և՛ ռազմական, և՛ ֆինանսական, և՛ քաղաքական։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր հերթին նշել է, որ Եվրամիության և ԵՄ անդամ երկրների ընդհանուր օգնությունն Ուկրաինային արդեն հասել է 67 մլրդ եվրոյի:
Միշելն ու Ֆոն դեր Լայենն ընդգծել են, որ ԵՄ-ն շարունակում է սահմանափակումների միջոցով ճնշումը Ռուսաստանի նկատմամբ և պատրաստում է Մոսկվայի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ այն կներառի ռուս զինվորականների և լրագրողների նկատմամբ և այլ սահմանափակումներ:
Անդրադառնալով ԵՄ-ում ռուսական ակտիվների սառեցմանը՝ Միշելը նշել է, որ դա օրինական և արդարացի է: