ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» www.trade.gov.am միասնական հարթակում ներդրված «Թույլատվական փաստաթղթեր» www.sw.gov.am համակարգում 2023 թ. մարտի 1-ից կգործարկվի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթահամակարգը:
Արդյունքում ՍԱՏՄ կողմից ներկայումս կիրառվող էլեկտրոնային համակարգին օգտվողների հասանելիությունը կսահմանափակվի միայն դիտելու հնարավորությամբ։ Հետևաբար տեսչական մարմնի կողմից տրամադրվող համապատասխան թույլատվական փաստաթղթեր ստանալու նպատակով անհրաժեշտ կլինի հայտերը ներկայացնել «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգի միջոցով։
Միաժամանակ Կոմիտեն հայտնում է, որ 2023 թ. մարտի 1-ից՝ իրավաբանական անձինք, իսկ մայիսի 1-ից՝ ֆիզիկական անձինք թույլատվական փաստաթուղթ ստանալու նպատակով ներկայացվող հայտերը «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով լրացնելու են ինքնուրույն (նախկինում՝ դրանք լրացվել են տեսչական մարմնի աշխատակիցների կողմից)։