Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, անդրադառնալով Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը, Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին կոչ է արել անհապաղ բացել երթուղին և վերջ դնել աճող հումանիտար ճգնաժամին։
«Ադրբեջանի իշխանությունները վերահսկողություն են իրականացնում այն տարածքի նկատմամբ, որտեղից իրականացվում է շրջափակումը։ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը չզրկվի սննդամթերքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների և դեղորայքի հասանելիությունից: Իր հերթին, ռուսական խաղաղապահ առաքելությանը մանդատ է տրված՝ ապահովելու Լաչինի միջանցքի անվտանգությունը։ Այդուհանդերձ, երկու կողմերն էլ ակնհայտորեն չեն կատարում իրենց պարտավորությունները», - ասել է «Amnesty International»-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի տնօրեն Մարի Ստրաթերզը:
Նա Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է արել անհապաղ արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու և հումանիտար ճգնաժամին վերջ դնելու համար: