Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժած աղետյալներին օգնելու համար ՀՀ կառավարության կողմից ուղարկված
մարդասիրական երկրորդ օդանավը՝ բեռնված առաջին անհրաժեշտության ապրանքներով, փետրվարի 9-ին վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում։
Օդանավի դիմավորման և մարդասիրական բեռների տեղավորման աշխատանքները ղեկավարել է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը։