Ադրբեջանի նախագահի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցք» եզրույթի վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել:
Հայաստանի և Իրանի դիվանագիտական հարաբերությունների 31-ամյակին նվիրված հայ-իրանական աշխատաժողովի ընթացքում ընդգծեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը՝ շեշտելով՝ հայերն ու իրանցիները հարևաններ են եղել, կան ու կլինեն:
Աբբաս Բադախշան Զոհուրի (Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Որոշակի խորամանկություններ կան, խոսվում է այսպես կոչված միջանցքների մասին, բայց Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա, որ նման միջանցք ստեղծվի:
ԱՆԴՐԱԴԱՐՁ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Հայաստանի և Իրանի միջև երրորդ բարձրավոլտ էլեկրահաղորդման գծի կառուցման գործնական աշխատանքները, ճանապարհային ենթակառուցվածքների բարելավումը ապացուցում են՝ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերություններն ունեն առանձնահատուկ կարևորություն. սա Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի դիտարկումն է:
Գրիգոր Մելքոնյանն արձանագրում է՝ նախորդ տարի երկու երկրների միջև 700 մլն դոլարի առևրաշրջանառությունը լավ հնարավորություն է ստեղծում կարճ ժամանակում հասնել Հայաստանի և Իրանի ղեկավարներին սահմանած 1 մլրդ դոլարի շրջանառության նշաձողին:
Գրիգոր Մելքոնյան (ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության խորհրդական) - Տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները հստակ արձանագրում են, որ հայ-իրանական հարաբերություններն ունեն իրենց զարգացման մեծ ներուժը, և այդ ուղղությամբ անհրաժեշտ լուրջ աշխատանքներ կատարել:
Աշխատաժողովի մասնակիցները վերջին տարիներին հարևան պետությունների հարաբերություններում կարևոր քայլ որակեցին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը:
Իրանի դեսպանը հույս հայտնեց՝ Հայաստանն էլ առաջիկայում Թավրիզում գլխավոր հյուպատոսություն կունենա:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան