Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ հունվարին դիմել էր ներքին գործերի նախարարին՝ ապօրինի քարաթափումների իրավիճակը քննարկելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար:
«ՆԳՆ ներկայացուցիչների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է գործողությունների պլան՝ հսկողության և բացատրական աշխատանքների միջոցով այս երևույթը մեկընդմիշտ բացառելու համար:
Երեկ երեկոյան շինաղբի ապօրինի թափման արդյունքում մայրուղային ջրատարի վնասման պատճառով
վթարային ջրանջատում էր կատարվել Երևանի մի շարք հասցեներում:
Չենք կարող հանդուրժել տարբեր անհատների և տնտեսվարողների անհեռատես և վտանգավոր վարքը, որից տուժում են մեր հազարավոր քաղաքացիներ: Նման գործունեությունը անհապաղ կասեցվելու է և պատժվելու է օրենքի ամբողջ խստությամբ»,- գրել է Ավինյանը: