Շարունակվում են Ներքին գործերի նախարարության կազմավորմանն ուղղված իրավական հիմքերի ստեղծման աշխատանքները:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում
հանրային քննարկման է դրվել ՀՀ Կառավարության և վարչապետի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումների նախագիծը։
Որոշումների նախագծով առաջարկվում է Ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնել մի շարք կառույցներ, որոնք նախկինում գտնվել են տարբեր գերատեսչությունների կառավարման ներքո։