Մեր մոտեցումը հետևյալն է՝ նախ սահմանել խելամիտ ստանդարտներ, այնուհետև համապատասխան ժամանակացույցով կիրառել դրանք: Խորհրդարանում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հակահրդեհային անվտանգության մասին հարցին:
«Մենք ամեն օր ընտրության առաջ ենք: Եթե դնենք ստանդարտ ու ասենք, որ շուտով ուժի մեջ է մտնում ստանդարտը, ու այն կիրառենք, կպարզվի, որ մեր երկրի տնտեսության 30-40 տոկոսը փակում ենք: Մենք ունենք ժառանգած տոնավաճառներ, որտեղ հակահրդհային կանոնները չեն պահպանվում, և այդպես շարունակ»,- ասաց Փաշինյանը: