Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չորեքշաբթի անսպասելի այցով ժամանել է Լոնդոն։
Բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Զելենսկուն տեղափոխել է Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայան, որտեղ նրան անձամբ դիմավորել է Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը, հայտնում է BBC-ն։
Զելենսկու այցի մասին լուրն անակնկալ էր տեղի խորհրդարանականների համար: Լոնդոնում ուկրաինացի ղեկավարը մի շարք հանդիպումներ կունենա երկրի ղեկավարության, պատգամավորների, քաղաքական գործիչների, ինչպես նաև Բրիտանիայում վերապատրաստվող ուկրաինացի զինվորականների հետ։
Նախատեսված է Ուկրաինայի նախագահի հանդիպումը նաև Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ։