ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ ընդդիմադիրների քննադատությանը, որը վերաբերում է Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելուն:
«Առաջին անգամ բնական աղետի ժամանակ Հայաստանն օգնություն է տրամադրել Թուրքիային 1999 թվականին Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք: Ոչ միայն ցավակցել է Հայաստանը, այլ այն ժամանակ կրկին փրկարարական խումբ և հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա:
Հետագայում՝ 2011 թվականին, արդեն Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, կրկին Վանի երկրաշարժից հետո առաջարկ է արվել հումանիտար օգնություն ուղարկել, որից հետո այն ժամանակ Թուրքիայի վարչապետը շնորհակալություն էր հայտնել, բայց ասել, որ օգնություն պետք չէ»,- ասաց Ռուբինյանը: