Հալեպի օդանավակայանում վայրէջք է կատարել ՀՀ կառավարության կողմից Սիրիայի երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը։ Այդ մասին հայտնում են Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունից:
Նույն օդանավով մարդասիրական օգնության հետ միասին Հալեպ են ժամանել 29 հոգուց բաղկացած հայ փրկարարներ։
Հալեպի օդանավակայանում Հայաստանից ժամանած օդանավին դիմավորելու էին եկել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք։