2022 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 670 հազար զբոսաշրջիկ: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին մենք արդեն գերազանցել ենք 2019 թվականի ցուցանիշները»,- ասաց Քերոբյանը:
Արդեն հայտնի են նաև հունվար ամսվա ցուցանիշները:
«Հունվարին 159 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան: Դա մոտավորապես 30 տոկոսով ավելի է, քան 2019 թվականի ցուցանիշը»,- ասաց Քերոբյանը:
Այս տարի, Քերոբյանի խոսքով, զբոսաշրջության խթանման համար Կառավարությունը 1 միլիարդ դրամ է հատկացրել: