Հայաստանի ներքին գործերի նախարարությունից «Լուրերին» տեղեկացրել են, որ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանից Սիրիա է մեկնել 29, Թուրքիա՝ 27 փրկարար:
Սիրիա մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը և փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
Հիշեցնենք՝ զոհերի թիվը, ըստ AFP գործակալության տվյալների, գերազանցել է 8000-ը, Թուրքիայում, ըստ այդ երկրի արտակարգ իրավիճաների վարչության, հաստատվել է 6234 զոհ, 37011-ը վիրավորվել են:
Սիրիայում, ըստ Al Arabiya-ի, զոհվել է 2470 մարդ, վիրավորվել 3894-ը։