Երևանի ամբողջ տարածքից Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում օրական շուրջ 1300-1800 տոննա կենցաղային աղբ: Տարեկան միջինը՝ 600 հազար տոննա՝ հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Թափոնների կառավարման թվային տեխնոլոգիաների ու հավելվածների ներդրման խնդիրներ են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և «Մեծ եռյակ» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, վարչական շրջանների ղեկավարներ, կառուցվածքային ստորաբաժանումների, համայնքային հիմնարկների պատասխանատուներ: