Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանն այսօր ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Վենետոյի մարզի Ազոլո քաղաքի քաղաքապետ Մաուրո Միլյորինիին, որը նաև Cittaslow International ցանցի նախագահն է, ինչպես նաև նույն կազմակերպության գլխավոր քարտուղար Պիեր Ջորջո Օլիվետիին։
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Ազոլոյի և Ջերմուկի միջև՝ որպես քույր քաղաքների, ինչպես նաև հնարավոր համագործակցությունը Cittaslow International-ի շրջանակում։