Հունվարի 31-ին՝ ժամը՝ 3:35-ին, դիմակավորված անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Անդրանիկի փողոցում փորձել են պայթեցնել բանկոմատը և գողություն անել: Ոստիկանները կանխել են գողությունը:
Գողության փորձ կատարողները փախել են:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ավելի ուշ իրավապահներին հայտնի է դարձել, որ խմբի անդամները ցանկացել են լքել հանրապետության սահմանները և գտնվում են Ստեփանավանում: Նրանց ձերբակալել են ու տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա՝ տարածքային քննչական բաժին:
Փետրվարի 6-ին դատարանի որոշմամբ իրավապահները խուզարկել են նրանց մեքենան՝ հայտնաբերելով գործարանային համարով «ԳԼՈՔ» ատրճանակ՝ լիցքավորված 9 փամփուշտով: