Մեր նպատակը Հայաստանն ապրելու համար գրավիչ ու հարմարավետ երկիր դարձնելն է՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է ծրագիրը, որի նպատակներից է Սփյուռքի մեր հայրենակիցների ներուժի կիրառումը մեր պետության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում:
Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով մասնակիցների՝ պետական կառավարման համակարգի բարեփոխումներին, արտաքին քաղաքականությանը, անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցերին, ներկայացրել է Կառավարության քայլերն ու ծրագրերը, անդրադարձել առաջիկա անելիքներին:
Ամփոփելով հանդիպումը՝ երկրի ղեկավարը շեշտել է՝ մեծապես գնահատելի է, որ ծրագրի մասնակիցները եկել են և իրենց փորձն են ուզում ներդնել ՀՀ պետական ինստիտուտների կայացման գործում:
Մանրամասները` ռեպորտաժում: