Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում փակ քննարկման ընթացքում պատասխանել է զինված ուժերի վերաբերյալ պատգամավորներին հետաքրքրող հարցերին:
Բանակում ստեղծված իրավիճակի, խնդիրների և հրատապ անելիքների վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հրավիրած փակ նիստից հետո Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ ընդդիմությանը ծանոթացրել է զինված ուժերում իրականացվող ծրագրերին և, նրա բնորոշմամբ, շատ կարևոր տեղեկություններ ստացել:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ես կարծում եմ, որ այսօրվա քննարկումը՝ ընդդիմության նախաձեռնած, միտված էր իրենց ուսումնասիրությունները, ուսումնասիրությունների քննարկման առարկան պաշտպանության նախարարի հետ իրականություն դարձնել, ինչը տեղի ունեցավ:
Գեղամ Մանուկյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Աննախադեպ էր այս փակ քննարկումը, որովհետև երկու տարվա ԱԺ գործունեության ընթացքում Պաշտպանության նախարարը, թեկուզ փակ նիստում, բայց ներկայացավ ԱԺ և որպես համազեկուցող հանդես եկավ:
Սուրեն Պապիկյանը հանգամանալից ներկայացրեց խնդիրները և՛ տեխնիկական ապահովման, և՛ սպառազինության հետ կապված, ինչը գնահատելի է։
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան