Չնայած Ռուսաստանի հետ հարաբերություններում ստեղծված բարդ իրավիճակին՝ Ճապոնիան ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել, քանի որ ափսոսում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 77 տարի անց դեռ չկա այդօրինակ պայմանագիր: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան:
Նրա խոսքով՝ ցավալի է, որ պատերազմի ավարտից 77 տարի անց հյուսիսային տարածքների հարցը մնում է չլուծված, իսկ Ճապոնիայի և Ռուսաստանի միջև դեռևս չի կնքվել խաղաղության պայմանագիր:
«Ճապոնիայի կառավարությունը վճռական է տարածքային խնդիրը լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու հարցում»,- հայտարարել է վարչապետը: