Փետրվարի 7-ին՝ ժամը 09:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz B170» (վարորդ՝ Ա. Շ.), «Lada Priora» (վարորդ՝ Դ. Մ.) և «Opel Zafira» (վարորդ՝ Ա. Տ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է արտաքին լուսավորության սյանը. սյունն ընկել է ավտոմեքենայի վրա։
«Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել հերթապահություն՝ մինչ «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակիցների մոտենալը: