Հայաստանը ստացել է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկները և աշխատում է տեքստի վրա։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք պետք է հանդիպեինք Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետ, սակայն Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ հայկական կողմը հետաձգեց իր մասնակցությունը։ Չնայած դրան՝ մենք մեր առաջարկները փոխանցեցինք ադրբեջանական կողմին և օրերս Բաքվից նոր առաջարկներ ստացանք խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա»,- ասել է Միրզոյանը։